Կարևոր իրադարձություններ

Նիքի Հեյլին, պաշտպանելով Իսրայելի ոճրագործությունները, դատապարտել է ՄԱԿ-ին

21 Փետրվար, 2018 11:45
Նիքի Հեյլին, պաշտպանելով Իսրայելի ոճրագործությունները, դատապարտել է ՄԱԿ-ին

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին Պաղեստինի հարցով կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ կազմակերպությունը թշնամական է տրամադրված Իսրայելի ռեժիմի դեմ:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, նիստի ժամանակ Հեյլին հայտարարել է, որ ՄԱԿ-ն ապացուցել է իսրայելցիների ու պաղեստինցիների միջև հակամարտության կողմերից մեկի հանդեպ իր կողմնակալությունը:

«Երուսաղեմն Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու մասին ԱՄՆ-ի որոշումն անփոփոխ է»,- հավելել է ամերիկացի պաշտոնատարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, մտահոգություն հայտնելով Գազայում հումանիտար վիճակի ծանրացման մասին, ասել է. «Պաղեստինի ու Իսրայելի ռեժիմի միջև հակամարտության բախվող երկու կողմերը ճակատագրական որոշում ընդունելու ճանապարհին են գտնվում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին