Կարևոր իրադարձություններ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը

21 Փետրվար, 2018 11:33
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուբեն Վարդազարյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»,- նշված է նախագահի հրամանագրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին