Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» հայտարարությանը

21 Փետրվար, 2018 11:27
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» հայտարարությանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝  «Երևանը վերադարձնելու» հայտարարությանը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ կայքից:

Հարցին՝ ինչպիսի՞ն է Ֆրանսիայի դիրքորոշումն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլև վտանգում են Հայաստանի գոյությանը, ԱԳՆ-ը պատասխանել է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային լուծմանը։

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են բերել լարվածության սրման»,- նշվում է պատասխանում:

 

Լրահոս

Դիտել ավելին