Ապրիլի 24-ից Վոլգոգրադից Երևան ուղիղ կանոնավոր ավիաչվերթներ կիրականացվեն` ամեն շաբաթ՝ երեքշաբթի օրերին, այս մասին հաղորդում է volgograd.kp.ru-ն։
Վոլգոգրադից չվերթն իրականացվելու է ժամը 21:45-ին, Երևանից՝ ժամը 19:45-ին: Չվերթի տևողությունը կազմելու է երկու ժամ: Նշվում է, որ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում տեղադրված տոմսերի գնման ծառայության տվյալների համաձայն՝ չվերթն իրականացվելու է «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության կողմից: Չվերթներն իրականացնող օդանավի տեսակը առայժմ հայտնի չէ: Չվերթի տոմսերի վաճառքներն արդեն սկսվել են: