Կարևոր իրադարձություններ

Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն

21 Փետրվար, 2018 10:43
Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն

Օրերս Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։

72 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել 22-ամյա ռուսաստանաբնակ,  ջավախքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա։

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայկն անցկացրել է 4 գոտեմարտ, ոչ մի միավոր չի տվել մրցակցիներին և գրավել է առաջին տեղը։ Առաջնությանը ներկա է եղել նաև Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը։

ՀԸՖ պաշտոնական կայքը Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչից կարծիք է հարցրել Մնացականյանի հնարավորությունների մասին։

«Հայկը նոր է տեղափոխվել Բուլղարիա։ Ռուսաստանում էր բնակվում։ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է միջնորդել, որ նա գա այստեղ մարզվի։ Հայկի մասին կարող եմ ասել, որ շատ նպատակասլաց է, մեր լեզվով ասած՝ թասիբով։

Լսում է մարզիչների բոլոր կարգադրությունները, խորհուրդների համար չի ամաչում դիմել մեզ։ Ցավոք նրա քաշը ոչ օլիմպիական է, սակայն ես Հայկին խորհուրդ եմ տվել վերանայել և ընտրել օլիմպիական քաշ։ Կարևոր չէ, թե որ երկիրը կներկայացնի, կարևորն այն է, որ մարզիկն իսկական մարտիկ է և նրա մասին, տա Աստված, դեռ լսեն շատերը»,- նշել է Նազարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին