Կարևոր իրադարձություններ

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը ներկայացրել է նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները».

21 Փետրվար, 2018 10:24
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը ներկայացրել է նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները».

Վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք իսկապես տնտեսական ակտիվություն են ապահովել վարչական շրջանում: 

Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով այնպիսի ուղղություններ, որոնք ևս պահանջված են բնակիչների կողմից ու կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել ներդրողների մոտ: 
Այդ նպատակին է ծառայում նաև մեր կողմից տարվող հստակ քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները պետք է վստահ լինեն, որ դիմելով վարչական շրջանի աշխատակազմ՝ կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին