Կարևոր իրադարձություններ

Արտոնյալ պայմաններով սպառողական վարկ` Ծառուկյանին պատկանող համալիրի ծառայություններից օգտվելու համար. «ՀԺ»

21 Փետրվար, 2018 08:43
Արտոնյալ պայմաններով սպառողական վարկ`  Ծառուկյանին պատկանող համալիրի ծառայություններից օգտվելու համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարկով հարսանիք, Նոր տարի եւ այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն այլեւս չեն զարմացնում: Բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից եւ նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Խանջյան փողոցում գտնվող «MultiWellness» համալիրի ծառայություններից օգտվելու համար բանկերից մեկը արտոնյալ պայմաններով սպառողական վարկ է տրրամադրում: Բանկի աշխատակիցը տեղակայվել է ժամանցի եւ սպասարկման կենտրոնի տարածքում եւ սպասարկում է հաճախորդներին: Վարկը տրամադրում են տեղում, այսինքն՝ բանկ այցելել եւ հավելյալ «նեղություն» կրել պետք չէ: Վարկը տրամադրում են արտոնյալ պայմաններով՝ 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք,, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում միայն անձնագիրն է ու սոցքարտը:

Պարզեցինք, որ վարկը տրամադրում են 1 տարով բաժանորդ դառնալու դեպքում: Տարեկան բաժանորդային վճարը սկսվում է 260 հազար դրամից եւ հասնում մինչեւ 650 հազար դրամի սահմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին