Կարևոր իրադարձություններ

Ճվճվ Արոյի որդիների համար Սերժ Սարգսյանին միջնորդում են նաեւ Ռուսաստանից. «Ժամանակ»

21 Փետրվար, 2018 08:32
Ճվճվ Արոյի որդիների համար Սերժ Սարգսյանին միջնորդում են նաեւ Ռուսաստանից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ճվճվ Արոյի աները՝ «Տրանսգազի» Կոլյան, ինտենսիվորեն զբաղված է թոռներին ազատելու գործով: Ընդ որում, այս հարցով նախագահ Սարգսյանի մոտ միջնորդում են ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան հեղինակություններ:

Վերջիններիս բանբերն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով եւս շահագրգռված է իր բիզնես գործընկերոջն աջակցելու հարցում:

Իշխանությունները, հնարավոր է, ընդառաջ գնան այդ միջնորդություններին, միայն թե ոչ այս փուլում: Ըստ պայմանավորվածության՝ Կոլյա Գաբրիելյանի թոռները ազատության մեջ կհայտնվեն միայն ապրիլին իշխանության ներսում վերադասավորումներից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին