Կարևոր իրադարձություններ

Հնչել է հայտնի շեփորականչը. ՀԱԿ-ը ցուցահանդես-հանրահավաք էր կազմակերպել. «Հրապարակ»

21 Փետրվար, 2018 07:50
Հնչել է հայտնի շեփորականչը. ՀԱԿ-ը ցուցահանդես-հանրահավաք էր կազմակերպել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազատության հրապարակում Ղարաբաղյան շարժման 30- ամյակի առիթով ՀԱԿ-ը ցուցահանդես-հանրահավաք էր կազմակերպել։ Ցուցադրվում էին 1988-ին արված լուսանկարներն ու պաստառները։ Նախ հնչել է հայտնի շեփորականչը, ապա ելույթ են ունեցել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը եւ ուրիշներ։

Բաբկեն Արարքցյանն իր խոսքում ընդգծեց 1988-ին Հայաստանի տարած 3 կարեւորագույն հաղթանակները․ «Առաջինն այն է, որ Հայաստանը դարձավ անկախ պետություն, ստեղծվեց 3-րդ հանրապետությունը, երկրորդը՝ Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, այսօր այն դե ֆակտո անկախ է, երրորդը՝ տապալվեց կոմունիստական բոլշեւիկյան բռնապետությունը»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին