Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ բնակիչները որոշել են Ամերիկայի «գլխավոր թշնամուն»

21 Փետրվար, 2018 00:38
ԱՄՆ բնակիչները որոշել են Ամերիկայի «գլխավոր թշնամուն»

ԱՄՆ քաղաքացիների 50 տոկոսից ավելին «գլխավոր թշնամի» է համարում Հյուսիսային Կորեային։ Այս մասին վկայում են Gallup-ի իրականացրած համազգային հարցման արդյունքները։

Նշվում է, որ այժմ այդ կարծիքին է երեք անգամ ավելի շատ մարդ, քան 2016 թվականին։

Երկրորդ տեղում, «թշնամիների ցուցակում», Ռուսաստանն է. հարցվածների 19 տոկոսը այդ կարծիքին է։ Փորձագետները գտնում են, որ այդ թիվը կապված է «ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության» հետ

Առաջատարների թվում են նաև Չինաստանը (11%), Իրանը (7%), ինչպես նաև Իրաքը (2%):

 

Լրահոս

Դիտել ավելին