Կարևոր իրադարձություններ

Թրամփը վերջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի նախագահների պատմական վարկանիշում

21 Փետրվար, 2018 00:08
Թրամփը վերջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի նախագահների պատմական վարկանիշում

Դոնալդ Թրամփը վերջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի նախագահների ամենամյա պատմական վարկանիշում, որը կազմվում է քաղաքագետների հարցման արդյունքների հիման վրա: Այդ մասին հայտնել են հարցման կազմակերպիչները:

Հյուսթոնի համալսարանի եւ Բոյսեի համալսարանի (Այդահո) մասնագետները ամենամյա հարցում են անցկացրել, որին պատասխանել են 170 գործող փորձագետներ, որոնք Քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցիացիայի նախագահական սեկցիայի անդամներ են: Նրանց խնդրել են դասավորել պետության բոլոր ղեկավարներին 0-ից մինչեւ 100 սանդղակով՝ գնահատելով նախագահների դերակատարությունը պատմության մեջ:

Ցուցակը գլխավորել է Աբրահամ Լինկոլնը՝ 95,03 միջին վարկանիշով, նրան հաջորդել են պետության առաջին ղեկավար Ջորջ Վաշինգտոնը՝ 92,59 միավորով, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, Թեոդոր Ռուզվելտը, Թոմաս Ջեֆերսոնը, Հարրի Թրումենը, Դուայթ Էյզենհաուերը: Առաջին յոթ տեղերի դասավորությունը չի փոխվել 2014 թվականից ի վեր, երբ առաջին անգամ անցկացվել է համապատասխան հարցումը:

Ութերորդ տեղում Բարաք Օբաման է՝ 71 միավոր միջին վարկանիշով՝ նախորդ հարցման պահից բարձրանալով 10 տեղով: Թրամփը հայտնվել է վերջին տեղում՝ 12,34 միավորով: Նա զգալիորեն ետ է մնացել նույնիսկ այն նախագահներից, որոնց գործունեությունը պատմաբանների կողմից ավանդաբար բացասական է գնահատվում, ներառյալ Ջեյմս Բյուկենենը, Ուիլյամ Հենրի Հարիսոնը եւ Ֆրանկլին Փիրսը: ԱՄՆ-ում փետրվարի 19-ին նշել են պետական տոնը՝ Նախագահների օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին