Կարևոր իրադարձություններ

Մեղադրանք է առաջադրվել Քեմբրիջի շրջանավարտին՝ «պատմության մեջ ամենավատ բռնացողին»

21 Փետրվար, 2018 00:00
Մեղադրանք է առաջադրվել Քեմբրիջի շրջանավարտին՝ «պատմության մեջ ամենավատ բռնացողին»

Բիրմինգեմի թագավորական դատարանը դատապարտել է Քեմբրիջի 29–ամյա շրջանավարտ Մեթյու Ֆալդերին, ով տեղի համալսարանի դոկտորանտ է, թեկնածուական թեզ է գրում գեոֆիզիկայից, ում մամուլը անվանել է «Միացյալ Թագավորության պատմության մեջ ամենավատ» բռնացողն ու պեդոֆիլը, 32 տարի ազատազրկման։

Այս մասին փետրվարի 20-ին գրում է բրիտանական The Guardian թերթը։

Ֆալդերը սոցցանցերում գտել է դեռահասների, ինչպես նաև երիտասարդ տղաների ու աղջիկների, և ստիպել է նրանց ստորացուցիչ գործողություններ կատարել. մերկ վիճակով շան կեր ուտել, շրթներկով մարմնի վրա գրել «ես պոռնիկ եմ ու խոզ» և այլն, ինչից հետո դրել է դրանց տեսագրությունները «սև համացանցում»։ Նա նաև բռնաբարությունների, սպանությունների և մանկական պոռնոյի տեսարաններ է տեղադրել։

Պեդոֆիլի զոհերը եղել են պրոբլեմատիկ դեռահասները՝ անորեքսիայով կամ ընկճախտով տառապող աղջիկներ, ում նա խոստանում էր վճարել նվաստացումների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին