Կարևոր իրադարձություններ

«Նման բան երբեք չի եղել». Թրամփը չի ընդունում քարտուղարուհու մեղադրանքները

20 Փետրվար, 2018 23:46
«Նման բան երբեք չի եղել». Թրամփը չի ընդունում քարտուղարուհու մեղադրանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է 35-ամյա Ռեյչել Քրուքսի մեղադրանքները, ով մեղադրում է իրեն սեռական ոտնձգությունների մեջ, որ տեղի են ունեցել 2006 թվականին։

«Կինը, ում ես չեմ ճանաչում և ում հետ, որքանով որ ես հիշում եմ, երբեք չեմ հանդիպել, The Washington Post-ի ֆեյքային լուրերի առաջին էջերից պատմում է, որ ես իրեն համբուրել եմ 12 տարի առաջ, ամբողջ երկու րոպեի ընթացքում, «Թրամփ թաուերի» նախասրահում։ Նման բան երբեք չի եղել»,– գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ում։

Հիշեցնենք, որ Քրուքսի խոսքերով, Սպիտակ տան ղեկավարը 2006 թվականի հունվարի 11-ին իրեն սկսել է համբուրել, երբ ինքը մոտեցել է ծանոթանալու նրա հետ՝ Նյու Յորքում, Թրամփին պատկանող երկնաքերի նախասրահում։

Նշենք, որ ընդհանուր առմամբ ամերիկյան առաջնորդի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքներով հանդես է եկել 19 կին, որոնց թվում՝ նախկին պոռնո դերասանուհիներ։ Դոնալդ Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին