Կարևոր իրադարձություններ

«Ուզում եմ, որպեսզի Իսկոն և Ասենսիոն կարևոր դեր խաղան «Ռեալում»». Լոպետեգի

20 Փետրվար, 2018 23:38
«Ուզում եմ, որպեսզի Իսկոն և Ասենսիոն կարևոր դեր խաղան «Ռեալում»». Լոպետեգի

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հույսը դնում է այնպիսի ֆուտբոլիստների վրա, ինչպիսիք են կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոն և Իսկոն: Սակայն երկուսն էլ միշտ չէ, որ հայտնվում են Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում:

«Մենք միշտ ուզում ենք, որպեսզի ֆուտբոլիստները ունենան գերազանց առողջություն, համապատասխան որակներ և խաղային պրակտիկա: Հատկապես դա վերաբերում է մեր ֆուտբոլիստներին: Իսկոն իրեն գերազանց դրսևորեց ՊՍԺ-ի հետ առաջին խաղում: Ես ուզում եմ, որպեսզի Իսկոն և Ասենսիոն կարևոր դեր խաղան «Ռեալում» և երջանիկ լինեն: Ինչքան ավելի լավ լինեն խաղացողների գործերը ակումբներում, այնքան մենք ավելի շատդիվիդենտներ կստանանք»,- Լոպետեգիին է մեջբերում Marca-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին