Կարևոր իրադարձություններ

Հազվագյուտ «երկնագույն» Լուսնին հնարավոր կլինի հետևել մարտին

20 Փետրվար, 2018 23:30
Հազվագյուտ «երկնագույն» Լուսնին հնարավոր կլինի հետևել մարտին

Գարնան առաջին ամսում միանգամից երկու լիալուսին կլինի. մարտի 2-ին և 31-ին։ Այսպիսի հազվադեպ պատահող երևույթը ընդունված է «երկնագույն» Լուսին անվանել։ Իրականում Լուսինը երկնագույն չի դառնա, նա նույն տեսքը կունենա, ինչպիսին սովորաբար լինում է լիալուսինների ժամանակ։ Պարզվում է նման անվանումը առաջացել է անգլերեն «Once in a Blue Moon» արտահայտությունից, որը «շատ հազվագյուտ իրադարձություն» է նշանակում։ Նշվում է, որ նման աստղագիտական իրադարձությունը սովորաբար երկու–երեք տարին մեկ է տեղի ունենում։

Երկու լիալուսինների միջև ժամանակահատվածը 29,53 օր է, որը մի քիչ կարճ է ամսվա տևողությունից, այդ պատճառով էլ մոտավորապես 2,7154 տարվա ընթացքում օրացույցում լրացուցիչ լիալուսին է կուտակվում։

 

Լրահոս

Դիտել ավելին