ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Դեյլի Սիթի քաղաքի մոտակայքում 67-ամյա տղամարդն ընկել է ժայռից՝ փորձելով փրկել իր շանը: Այս մասին հայտնում է CBS News-ը:Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածի դին հայտնաբերվել է 150 մետր բարձրություն ունեցող ժայռի մոտ: Միջադեպի պատճառ դարձած շունը վազվզում էր ժայռի վրա և անհանգիստ հաչում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ազգային պարկերից մեկում: Հաստատության աշխատակիցներից մեկի խոսքով՝ շունը փախել է տղամարդուց զբոսանքի ժամանակ: Տղամարդը փորձել է հետևել նրան, սակայն ընկել է: