Կարևոր իրադարձություններ

Կայացել է ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման աշխատանքային խմբի նիստը

20 Փետրվար, 2018 22:17
Կայացել է ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման աշխատանքային խմբի նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում փետրվարի 20-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ներկայացրել առաջարկություններ և դիտողություններ առանձին դրույթների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին