Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու կասկածանքով

20 Փետրվար, 2018 21:50
Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու կասկածանքով

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով փետրվարի 17-ին բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։ 

 Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։ 

Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։ 

Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը որսացել է անտառում լարած թակարդով։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին