Կարևոր իրադարձություններ

ՍԱՊԾ-ն իրացումից հանել է մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց սննդամթերք

20 Փետրվար, 2018 19:58
ՍԱՊԾ-ն իրացումից հանել է մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց սննդամթերք

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք:

Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական ճարպը, ադիբուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նորզելանդական կարագը ժամկետանց են:

Արձանագրվել է մակնշման խախտումներով սննդամթերքի իրացում (թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, «Կալվե կլասիկ» մայոնեզ և բուսասերուցքային մածուկ):

Մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի վաճառքը կասեցվել է, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին