Կարևոր իրադարձություններ

Չինացիները կկարողանան գնումների համար վճարել Swatch ժամացույցի օգնությամբ

14 Հոկտեմբեր, 2015 18:12
Չինացիները կկարողանան գնումների համար վճարել Swatch ժամացույցի օգնությամբ

Շվեյցարական Swatch Group-ը, որը կապիտալացման ցուցանիշով ժամացույցների խոշորագույն արտադրողն Է աշխարհում, Չինաստանում ներկայացրել Է նոր Էլեկտրոնային ժամացույցները, որոնց օգնությամբ կարելի Է վճարել գնումների դիմաց, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Swatch Bellamy ժամացույցները, ի տարբերություն Apple-ի եւ մյուս արտադրողների «խելացի ժամացույցների», սմարթֆոններին չեն միացվում եւ չեն կարող մտնել Համացանց, սակայն դրանք հանդերձված են անլար կապի համար նախատեսված միկրոչիպով, որը նման Է բանկային քարտերի չիպերին:

Ժամացույցի արժեքը, որը ՉԺՀ-ում վաճառքի կհանվի հաջորդ տարվա հունվարին, կկազմի 580 յուան (91 դոլար): Սպասվում Է, որ մյուս շուկաներում ժամացույցները կհայտնվեն ավելի ուշ:

Վճարային համակարգը գործարկելու համար Swatch-ը գործընկերություն Է կազմակերպել China UnionPay-ի հետ, որը երկրի խոշորագույն պրոցեսինգային ընկերությունն Է, եւ Bank of Communication պետական բանկի հետ:

Ինչու Է շվեյցարական ընկերությունը նորույթը ներկայացնում Չինաստանում, այլ ոչ թե Շվեյցարիայում հարցին, ընկերության ներկայացուցիչ Նիկ Հայեկը նշել Է, որ, «ծանոթ լինելով շվեյցարական բանկերի աշխատանքին, նոր տեխնոլոգիայի ներդրումն այնտեղ կարող Է ամիսներ կամ նույնիսկ տարիներ տեւել»:

Չինաստանում շարժական սարքերի օգնությամբ վճարումների ծավալը 2014 թվականին կտրուկ մեծացել Է 134 տոկոսով եւ հասել 3,6 տրիլիոն դոլարի: Մինչդեռ դյուրակիր սարքերի համաշխարհային շուկայի ծավալը, ըստ HIS հետազոտական ընկերության գնահատման, մինչեւ 2019 թվականը կկազմի 32,2 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին