Կարևոր իրադարձություններ

Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարին

20 Փետրվար, 2018 18:07
Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարին

Բեռլինում կայանալիք շախմատի հավակնորդների մրցաշարից հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդես կգա Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարում:

Տասը գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարը կանցկացվի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում մարտի 31-ից ապրիլի 9-ը:

Արոնյանից բացի կմեկնարկեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Հոու Յիֆանը (Չինաստան), Գեորգ Մեյերը (Գերմանիա), Մատիաս Բլյուբաումը (Գերմանիա):

 

Լրահոս

Դիտել ավելին