Կարևոր իրադարձություններ

Քրդական ուժերը հերքել են, որ սիրիական բանակը պատրաստվում է մտնել Աֆրին

20 Փետրվար, 2018 17:43
Քրդական ուժերը հերքել են, որ սիրիական բանակը պատրաստվում է մտնել Աֆրին

Քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) խոսնակ Նուրի Մահմուդը հերքել է, թե սիրիական բանակը շարժվում է Աֆրին՝ աջակցելու քրդական ուժերին, այս մասին գրում է քրդական Rudaw գործակալությունը:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե Սիրիայի քրդական ջոկատները, որոնք նախկինում պայքարել են Ասադի ռեժիմի դեմ, համաձայնության են եկել իշխանությունների հետ, ինչի արդյունքում սիրիական բանակը կարող է մտնել Աֆրին:

«Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն չկա: Մենք միայն կոչ ենք արել Ասադի ռեժիմին գալ և պահել իր սահմաններն Աֆրինում: Սա նրա պարտքն է: Սակայն մինչ օրս նա այդ պարտքը չի կատարել», - ասել է Մահմուդը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին