Կարևոր իրադարձություններ

«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը 8-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանից պահանջել են գումարով շնորհակալություն հայտնել

20 Փետրվար, 2018 16:20
«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը 8-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանից պահանջել են գումարով շնորհակալություն հայտնել

Փետրվարի 13-ին Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը  Սիսիան քաղաքի բնակչուհի Հերմինե Առուստամյանը կեսարյան հատումով լույս աշխարհ է բերել իր 8-րդ երեխային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հերմինեն  ծննդաբերությունից հետո գնացել է տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մոտ՝ իր շնորհակալությունը հայտնելու, վերջինս ասել է, որ դատարկ ձեռքով շնորհակալություն չեն հայտնում, պետք է թե՛ իրենց լավություն անի, թե՛ կեսարյան անող բժշկին, թե՛ քույրերին:

Բազմազավակ մայրը հավելել է, որ իրենք հնարավորություն չունեն այդ գումարները վճարելու, նամանավանդ, որ դրանք չհիմնավորված են: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


 


 

Լրահոս

Դիտել ավելին