Կարևոր իրադարձություններ

Էրդողանը խոստացել է առաջիկա օրերին շրջափակել Աֆրինը

20 Փետրվար, 2018 14:55
Էրդողանը խոստացել է առաջիկա օրերին շրջափակել Աֆրինը

Թուրքական զորքերը նախատեսում են առաջիկա օրերին շրջափակել Սիրիայի Աֆրին քաղաքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այդ կերպ քրդական ուժերին արտաքին աջակցություն չի տրվի, ոչ ոք չի կարողանա որևէ բանակցություն վարել: Մենք ցույց կտանք նրանց, ովքեր ցանկանում են Թուրքիայի հարավային սահմանների մոտ ահաբեկչական միջանցք ստեղծել, որ դա հեշտ չէ անել»,- հայտարարել է Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քրդերը Դամասկոսի հետ համաձայնության են եկել Աֆրինում սիրիական կառավարական զորքերի տեղակայման մասին: Անկարայում այդ տվյալներն ապատեղեկատվություն են համարել:

 

Լրահոս

Դիտել ավելին