Կարևոր իրադարձություններ

Արթուր Օսիկյանն ունեցել է թերություններ. Դավիթ Հարությունյան

20 Փետրվար, 2018 13:17
Արթուր Օսիկյանն ունեցել է թերություններ. Դավիթ Հարությունյան

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությանը:

«Պարոն Օսիկյանն իր աշխատած տարիների ընթացքում համակարգում բազմաթիվ նորամուծություններ է արել, ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց, ինչպես եւ ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները»,- նշեց նախարարը:

Ճշտող հարցին՝ կոնկրետ ի՞նչ թերությունների մասին է խոսքը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ օրինակներով չի խոսի:

«Չկա այդպիսի մարդ, ով անթերի աշխատի, այդ թվում` ես եւ դուք: Ընդամենը երբեմն խնդիր ես դնում` փոխել անձին, որպեսզի նորովի մոտենան հարցին: Պարոն Օսիկյանը շատ մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր՝ արդեն նորովի նայել այդ համակարգին, կատարել հաջորդ քայլերն առաջ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արթուր Օսիկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին