Կարևոր իրադարձություններ

«Իսրայելը նույնիսկ հող չէր կարողանա մատակարարեր Ադրբեջանին, եթե Ամերիկան չլիներ»

20 Փետրվար, 2018 12:03
Հեղինակ՝ Արթուր Դանիելյան
«Իսրայելը նույնիսկ հող չէր կարողանա մատակարարեր Ադրբեջանին, եթե Ամերիկան չլիներ»

Իսրայելը Հայաստանից քսան անգամ ավել է արտահանում և ներմուծում, բայց արտաքին առևտրի սալդոյի առումով նենց չի, որ Հայաստանից շատ ավելի լավ վիճակում է: Նրանք ամեն տարի 6 միլիարդից ավելի շատ ապրանք են գնում, քան վաճառում են: Էդ պակասորդը փոխհատուցվում է մեծ մասամբ ԱՄՆ-ի բյուջեից՝ անհատույց: Ոնց որ ամեն ամիս աշխատավարձից շատ փող ծախսես ու գնաս տնեցիքից փող ուզես: Հիմա Ամերիկան փաստացի Իսրայելի պահողն ա, և այդպես է արդեն տասնամյակներ շարունակ: Ու էդ որ ասում են՝ Իսրայելն Ադրբեջանին էսինչ զինատեսակներն ա մատակարարում, դա մեղմ ասած կարճատեսություն է: Իսրայելը նույնիսկ հող չէր կարողանա մատակարարեր Ադրբեջանին, եթե Ամերիկան չլիներ: Նենց որ ինչքան շուտ մենք ձերբազատվենք այս պատրանքներից, այդքան ավելի արագ կհասկանանք մեր անելիքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին