Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է «Ագնի 2» բալիստիկ հրթիռը

20 Փետրվար, 2018 12:08
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է «Ագնի 2» բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը երեքշաբթի առավոտյան հաջողությամբ փորձարկել է «Ագնի-2» բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝  Պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) աղբյուրին հղումով:

«Ռազմավարական ուժերի հրամանատարությունը Հնդկաստանի Օրիսա նահանգի ափին գտնվող Աբդուլ Քալամ կղզու վրայից հաջողությամբ իրականացրել է «Ագնի-2» բալիստիկ հրթիռի ուսումնական փորձարկումը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Հայտնի է, ներկայում Հնդկաստանի սպառազինությունում կա 4 տեսակի «Ագնի» հրթիռ՝ «Ագնի 1» (հեռավորությունը 700 կմ), «Ագնի 2» (հեռավորությունը 2000 կմ), «Ագնի 3, 4» (հեռավորությունը 2.5-3.5 հազար կմ): 

Ակնկալվում է, որ «Ագնի 5» տեսակի հրթիռը, որն անցնում է ավելի քան 5 հազար կմ, կհամալրի երկրի սպառազինության շարքերը փորձարկումից հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին