Կարևոր իրադարձություններ

Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվելու

20 Փետրվար, 2018 11:46
 Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվելու

Փետրվարի 28-ին Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ կազմակերպվելու է «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով միջոցառում:
Միջոցառումը կազմակերպել են  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը («AGBU Europe»):
Միջոցառումը հյուրընկալում է ԵԽ պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը: Այս մասին տեղեկացնում է Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը:

Ըստ հաղորդագրության՝  հիմնվելով  հակամարտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողության վրա, խթանվելով 1988 թ. փետրվարի իրադարձություններից, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության մաս էին կազմում՝ երկու նիստերի ընթացքում խորհրդարանականները և այլ փորձագետներ կներկայացնեն վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսևորել 1988 թ. փետրվարից 1991 թ. մայիս ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության կառնեն ԵՄ ներկայիս քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջև փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:

Միջոցառմանը մասնակցելու են նաև լրագրող Ցվետանա Պասկալևան, ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան, ԵԽ պատգամավոր Լարս Ադակտուսոնը, Նիդեռլանդների «Քլինգենդաել» միջազգային հարաբերությունների ինստիտուտից Պաուլ Միրթսը, Քոիմբրայի ինստիտուտի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնից Լիցինիա Սիմաոն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին