Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը. նոր մանրամասներ

20 Փետրվար, 2018 11:13
Հայտնի է Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը. նոր մանրամասներ

Այսօր` ժամը 05:11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները: 

Վնասվել է առաջին հարկում գտնվող թիվ 43 բնակարանի մուտքի դուռը, միջնապատերին առաջացել են ճաքեր՝ մոտ 2 քմ, 2-րդ հարկում գտնվող թիվ 45 բնակարանի պատուհանները և մուտքի դուռը, թիվ 46 բնակարանի միջնապատերը՝ մասամբ, վնասվել՝ հյուրասենյակի առաստաղը, թիվ 47 բնակարանի հատակը՝ մոտ 0,5 քմ: Ամբողջությամբ վնասվել են 4-րդ հարկում գտնվող թիվ 51, 52, 53 բնակարանների պատուհանները:

Վնասվել են շենքի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202 , «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Զոհեր և տուժածներ չկան:

Տեղում աշխատող մասնագետները հայտնեցին, որ ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության ազդանշանային սարքի չմիացված լինելու հետևանքով: 


 

 

Լրահոս

Դիտել ավելին