Կարևոր իրադարձություններ

«Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի հարազատները բաց նամակով դիմել են արդարադատության նախարարին

20 Փետրվար, 2018 11:02
«Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի հարազատները բաց նամակով դիմել են արդարադատության նախարարին

1996թ. «Դրոյի» աղմկահարույց գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հարազատները բաց նամակով դիմել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2014 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին ավելի քան 23 տարի բանտում դրսեւորել է պատշաճ վարքագիծ,  եւ վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, 2013 թվականից կարող էր ազատ արձակվել: Սակայն, դատարանը անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժել է նրան ազատ արձակել: Գործը բողոքարկվել է, այն հիմա Վերաքննիչ դատարանում է:

Դատարանը հաշվի չի արել Արսենի քսաներեքամյա բանտային կենսագրության գծերը, արհամարհելով Արսենի ուղղվածությանը վերաբերող բոլոր փաստերը, որոնցից  է.

2007թ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի «Ուրարտու» համալսարանի Ընդհանուր հոգեբանության ֆակուլտետը:

2013-2014թթ. 62 ցմահ ազատազրկվածների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերել ուղղման հոգեբանության 42.000 տվյալ:

2016թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ Սոցիալական հոգեբանության գծով, միաժամանակ ստեղծել է դասասենյակ «Նուբարաշենում», որտեղ կազմակերպել է անգլերենի դասընթացներ, 2005-2008թթ. նաեւ ցմահ ազատազրկվածների համար՝ համակարգչային դասընթացներ:

Մեր ֆինանսական աջակցությամբ Արսենը, տարբեր ժամանակներում, նախաձեռնել է բանտերում երկար տեսակցության, լողարանների, դասարանների, մարզարանների, գրադարանների ստեղծման եւ բարեկարգման աշխատանքներ:

Սակայն ահա, 2013 թվականից հետո Արսեն Արծրունին, սկսել է տառապել տիֆուզ բազմահանգուցաւոր խպիպ II աստիճան հիvանդութեամբ, որը կարող է կարճ ժամկետում վերածվել չարորակ ուռուցքի: Այսինքն հիվանդությունը հիմա սպառնում է նրա կյանքին:

Օրեցօր Արսենի խնդիրը հայտնվում է համայն հայության եւ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, եւ գործադրվող իրավական սխալներն ու ամոթալի բացթողումները հատել են անթույլատրելիության եւ անպատժելիության սահմանները:

Հարգելի պարոն Դավիթ Հարությունյան, Դուք 2017 թ. մայիս ամսից ղեկավարում եք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, որը գործադիր իշխանության մարմին է եւ իրավունքի բնագավառում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Այսպիսով, Դուք կրում եք մեր հոր, ամուսնու, որդու, եղբոր եւ հարազատի՝ Արսեն Արծրունու նկատմամբ գործադրվող իրավական անթույլատրելի սխալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը եւ այն սրբագրելու անմիջական պարտականությունը ընկնում է Ձեր ուսերին:

Արդ, Ձեզանից պահանջում ենք ՀՀ օրենքի տառի անսխալ կատարում, որպեսզի Արսենը վերադառնայ իր ծննդավայր՝ Լիբանան ստանալու  կյանքին սպառնացող հիվանդության համապատասխան բժշկական օգնություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին