Կարևոր իրադարձություններ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամը 34 միլիոն դրամ փոխառություններ ունի. «Փաստ»

20 Փետրվար, 2018 10:15
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամը 34 միլիոն դրամ փոխառություններ ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան նախորդ տարի 211 հազար դրամի չափով նվիրատվություն են արել, որն ստացել է բնամթերքի տեսքով: Բացի այս գումարը նա ունեցել է նաև այլ եկամուտներ:

Ընդհանուր առմամբ դրանք կազմել են 25 միլիոն 714 հազար դրամ, որից 22 միլիոն 949 հազար դրամը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ մնացած գումարը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսը:

Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 3 հազար եվրո, 300 հազար դրամ և 22 հազար 722 ԽՍՀՄ ռուբլի: Սրանից բացի հայտարարագրել է նաև փոխառություններ, որոնք կազմել են մոտ 34 միլիոն դրամ, ավելի ստույգ՝ 33957 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին