Կարևոր իրադարձություններ

Այսօր գումարվելու է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը. քննարկելու է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված կացությունը. «Հրապարակ»

20 Փետրվար, 2018 08:30
Այսօր գումարվելու է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը. քննարկելու է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված կացությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ փետրվարի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելու է Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը, որը քննարկելու է նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված կացությունը: Այս առնչությամբ «Ֆեյսբուք» սոցցանցում սկսվել է Մայր Աթոռում բողոքի ակցիա իրականացնելու նախաձեռնություն՝ ի զորակցություն Հայ առաքելական եկեղեցու եւ հանուն այն բանի, որ պատժվի «Եկեղեցու եւ ազգի արժանապատվությունն անարգող սքեմավոր թուրքական խամաճիկ Արամ Աթեշյանը», ինչպես ակցիայի ազդագրում նշել է նախաձեռնողներից մեկը՝ Մացակ Փոլադյանը:

Ըստ հայտարարության՝ առավոտյան ժամը 10-ից ոչ ուշ Երեւանի Ալ. Թամանյանի արձանի մոտից (Կասկադ) ավտոբուսները կմեկնեն դեպի Մայր Աթոռ։ Հայտարարությունում նաեւ ասված է, որ իրենց նպատակը նշված պահանջները քաղաքակիրթ ձեւով արտահայտելն է, որից հետո նույն փոխադրամիջոցներով մասնակիցները կվերադառնան Երեւան ոչ ուշ, քան ժամը 13-ին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին