Կարևոր իրադարձություններ

Արդեն տաքսիներ են գողանում. «Փաստ»

20 Փետրվար, 2018 07:45
Արդեն տաքսիներ են գողանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ավանում տաքսու վարորդը, առանց մեքենայի շարժիչն անջատելու, կայանում է խանութի դիմաց և վազքով մտնում խանութ՝ ծխախոտ գնելու: Մեծ էր նրա զարմանքը, երբ խանութից դուրս գալով, տեսել է, որ «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան չկա:

Ընդամենը 20–25 վայրկյանում «աճպարարները» գողացել էին տաքսին: Ասում են, թե մի քանի օր «տաքսու տակ» քշել են ավտոմեքենան: Հինգերորդ օրը այն հայտնաբերվեց Եղվարդում՝ առանց շարժիչի, անվադողերի, փոխանցման տուփի ու լուսարձակների:

Գողերը ձերբակալվել են: Տեսանկարահանման սարքը ֆիքսել էր ավտոմեքենան գողացողների երջանիկ դեմքերը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին