Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Տեսողությունը լավացնող միջոցներ. Հայտնի բժիշկ Ֆիլատովի մեթոդները

20 Փետրվար, 2018 00:38
Տեսողությունը լավացնող միջոցներ. Հայտնի բժիշկ Ֆիլատովի մեթոդները

Աշխարհում շատ կան մարդիկ, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն՝ կարճատեսություն կամ հեռատեսություն: Այդ խնդրին կարող է բախվել ցանկացած տարիքի մարդ, և անգամ երեխաները բացառություն չեն կազմում: Սակայն կան տեսողությունը լավացնող շատ բաղադրատոմսեր և վարժություններ, և չծուլանալու դեպքում կարելի է վերականգնել նորմալ տեսողությունը:

Հայտնի ռուս բժիշկ Վ.Պ. Ֆիլատովը ստեղծել է մի միջոց, որի շնորհիվ կարելի է վերականգնել տեսողությունը և կանխել նրա հետագա վատացումը: Այդ միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100 գ ալոէ վերա, 500 գ ընկույզ, որոնք պետք է մանրացնել, 300 գ օրգանիկ մեղր և 1 բաժակ կիտրոնահյութ:

Մինչև այս դեղամիջոցի պատրաստումը պետք է նախապատրաստել ալոէ վերան: Դրա համար բույսի մի քանի տերևներ պետք է լվանալ հոսող ջրի տակ, չորացնել և 10 օր թողնել մութ տեղում: Այս ժամանակահատվածը լրանալուց հետո ալոէ վերան մանրացրեք, հյութը քամեք, ապա այդ հյութը խառնեք մեղրի, ընկույզի և կիտրոնահյութի հետ: Այժմ այս հրաշք միջոցն արդեն կարելի է օգտագործել:

Որպես դեղամիջոց՝ այն պետք է խմել ամեն օր՝ ուտելուց 30 րոպե առաջ, 1 ճաշի գդալ: Այս միջոցը պաշտպանում է աչքերը, վերականգնում տեսողությունը և, բացի դրանից, կլավացնի առողջությունն ամբողջովին: Եվ բոլորովին պարտադիր չէ հսկայական գումարներ տալ ու ձեռք բերել հաճախ ոչ արդյունավետ դեղամիջոցներ:

Բացի տեսողությունը լավացնելուց, այս ամբողջովին բնական միջոցը խթանում է մետաբոլիզմը, ինչն օգնում է այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են՝ ռեսպիրատոր հիվանդությունները, սիրտ-անոթային և էնդոկրին հիվանդությունները, տուբերկուլյոզը, երիկամների հիվանդությունները, հորմոնալ դիսբալանսը, աղեստամոքսային հիվանդությունները, մաշկի զանազան խնդիրները: Որպեսզի դեղամիջոցն ավելի արդյունավետ լինի ու շուտ արդյունք տա, պետք է այն պատրաստելու համար գտնել ոչ պակաս, քան 2-3 տարեկան ալոէ վերա:

Բացի այս միջոցից, գոյություն ունեն նաև տեսողությունը լավացնող ժողովրդական բժշկության շատ բաղադրատոմսեր:

Բոլորին լավ հայտնի հապալասը (черника) լավացնում է հատկապես գիշերային տեսողությունը: Կանխարգելման նպատակով այն կարելի է ուտել ցանկացած վիճակով:

Մի սիսեռահատիկի չափ շաքարակալած մեղրը լուծել մուգ թեյի մեջ: Այս լուծույթից 5 կաթիլ կաթեցնել աչքերի մեջ: Դրանից հետո պետք է պառկել 10 րոպե: Այս լուծույթը լավացնում է տեսողությունը և վերացնում աչքերի բորբոքումը: Կարելի է նաև գիշերը 1 բաժակ տաք ջրի մեջ լուծել մեկ ճաշի գդալ մեղր ու խմել:

Գազարը նույնպես տեսողությունը լավացնելու հայտնի միջոց է:

Մասուրի թարմ պտուղները, դրանցից պատրաստված թուրմերն ու կոմպոտները հիանալի կերպով օգնում են աչքերի խնդիրների դեպքում: Ահա մի բաղադրատոմս մասուրի չոր պտուղներով: 1 Ճաշի գդալ մասուրի աղացած չոր պտուղները լցնել 2 բաժակ եռման ջրի մեջ, եփել 5 րոպե ու թրմել 1 ժամ: Խմել օրական 2 անգամ՝ կես բաժակ:

150 գրամ սովորական բազուկն ուտել քաղցած փորին: Օգտակար է նաև եղինջը: Տարեց մարդկանց շատ օգտակար է կոճապղպեղի թուրմը, որն ընդունում են ուտելուց կես ժամ առաջ, 3 անգամ՝ 30 կաթիլից:

Արևելյան ժողովրդական բժիշկները տեսողության հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ են տալիս դիմել արոմաթերապիային: Դրա համար հոնքերի արանքում և քունքերին քսում են բուրավետ յուղեր: Տղամարդկանց համար խորհուրդ է տրվում սանդալ, ասեղնատերևներ ու մանանեխի յուղ, իսկ կանանց համար՝ ձիթայուղ, կոկոսի կամ հասմիկի յուղ: Օգտակար է այդ յուղերի մեջ լցնել կամֆորա և շաֆրան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին