Կարևոր իրադարձություններ

Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ

20 Փետրվար, 2018 00:00
Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ

Միջկորեական հարաբերությունները վատացնելու համար ԱՄՆ-ն ակտիվորեն շահարկում Է Հարավային Կորա ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների փախչելու հնարավորության թեման, որոնք Օլիմպիական խաղերի ընթացքում գտնվում են Փհենչհանում:

Այդ մասին ասված Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (ԿԿՀԳ) կողմից փետրվարի 19-ին հրապարակված հաղորդագրության մեջ: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը խիստ անհանգստացած Է միջկորեական հարաբերությունների ջերմացումից՝ կապված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հետ: Ավելի վաղ Վաշինգտոնը փորձում Էր վախեցնել կորեական ազգին, խոսելով ԿԺԴՀ-ին հնարավոր կանխիչ հարվածներ հասցնելու մասին, իսկ այժմ հիշեցնում Է այնպիսի անարժան մարդկանց մասին, ինչպիսիք փախստակներն են:

CNN եւ CBS հեռուստաալիքները հայտնում են, որ ԿԺԴՀ-ից ժամանած մարզիկներին ուշադիր հետեւում են իշխանությունները, որպեսզի ոչ ոք չկարողանա թաքնվել Հարավային Կորեայում, որն ավելի հարուստ Է ապրում: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում են, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ից ատլետների փախուստներ արդեն պատահել են միջազգային մրցումներում»,-գրում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին