Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգու այցելուները տեսագրել են հյուծված առյուծին, ով կրծել էր իր պոչը

19 Փետրվար, 2018 22:53
Կենդանաբանական այգու այցելուները տեսագրել են հյուծված առյուծին, ով կրծել էր իր պոչը

Չինաստանի Շանսի նահանգի Կենդանաբանական այգու այցելուները տեսագրել են սոված, նիհար և ակնհայտ հիվանդ առյուծների զույգին։ Կենդանիները չափազանց դժբախտ տեսք են ունեցել, իսկ որձի պոչի ծայրը կրծած է եղել,– հաղորդում է Mirror-ը։

Այցելուներն ու սոցցանցերի օգտատերերը դիմել են կենդանաբանական այգու ղեկավարությանը, հարցնելով, թե ինչու են կենդանիները նման սարսափելի վիճակում գտնվում։ Տնօրինության ներկայացուցիչը բացատրել է, որ առյուծը պոչը մտցրել է ջրով ամանի մեջ, և չի նկատել, երբ ջուրը սառչել է։

Ամեն դեպքում, դա չի պարզաբանում, թե ինչու պետք է կենդանին ինքնուրույն լուծեր այդ հարցը և կրծեր իր պոչը։ Բացի այդ, անպատասխան է մնացել կենդանիների քաշի մասին հարցը. այս թեման այգու տնօրինությունը հրաժարվել է շոշափել։

 

Լրահոս

Դիտել ավելին