Կարևոր իրադարձություններ

6-ամյա աղջիկը NASA-ին նամակ է գրել՝ խնդրանքով Պլուտոնը մոլորակ ճանաչել

19 Փետրվար, 2018 23:18
6-ամյա աղջիկը NASA-ին նամակ է գրել՝ խնդրանքով Պլուտոնը մոլորակ ճանաչել

Կառա Լյուսի Օ’Քոննորը լուրջ առիթ ունի անհանգստության. Առաջ Պլուտոնը մոլորակ էր, իսկ հետո նրան զրկել են այդ կարգավիճակից։ Նա NASA հուզիչ նամակ է ուղարկել՝ խնդրանքով վերականգնել տիեզերական մարմնի կարգավիճակը, և արդյունքում երկու պատասխան է ստացել։

Ահա աղջկա նամակը. Ես Կառա Լյուսի Օ’Քոննորն եմ։ Ես Իռլանդիայից եմ, հինգ տարեկան եմ, ես սովորում եմ աղջիկների դպրոցի կրտսեր դասարանում, Գլաշինում։ Վերջերս սկսել եմ հետաքրքրվել աստղագիտությամբ և սկսեցի տեսանյութ նայել տիեզերքի մասին։ Ես գրում եմ ձեզ, որովհետև անհանգստացած եմ։ Ես երգ էի լսում, և երգի վերջում «Վերադարձրեք Պլուտոնը» խոսքերն էին։ Ես կուզենայի, որ դա տեղի ունենար։ Պլուտոնը երկար ժամանակ մոլորակ է եղել և ես կարծում եմ, որ դա արդար էր։ Այժմ այն գաճաճ մոլորակ է։ Ես շատ կուզենայի, որ ինչ որ մեկը NASA-ում որոշեր Պլուտոնը կրկին մոլորակ դարձնել։ Երբ ես վեց տարեկան դառնամ, իմ սեփական մոլորակն եմ հայտնաբերելու և այն «Միաեղջյուր» եմ անվանելու։ Ես նաև կուզենայի այցելել բոլոր հիմնական մոլորակները, այդ թվում Պլուտոն։ Հուսով եմ, որ մի օր տիեզերագնաց կդառնամ և կաշխատեմ NASA–ում, բայց սկզբից դուք պետք է ինձ համար լուծեք այդ խնդիրը։

Մի քանի ամիս հետո նրան պատասխանել են NASA-ից։ Պատասխանը գրել է Ջեյմս Գրինը, ով տիեզերական գործակալության մոլորակային գիտությունների վարչության ղեկավարն է։

 

Լրահոս

Դիտել ավելին