Կարևոր իրադարձություններ

Հսկա պաշար. ոստիկանները Երեւանում խոշոր չափերի թմրանյութ, զենք են հայտնաբերել (տեսանյութ)

19 Փետրվար, 2018 20:52
Հսկա պաշար. ոստիկանները Երեւանում խոշոր չափերի թմրանյութ, զենք են հայտնաբերել (տեսանյութ)

Երեւանում ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց օգտագործելու դեպք, ապօրինի զենքեր:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն, Լոշտ Հովո մականվամբ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Հովհաննես Այվազյանը ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, օգտագործում ու նաեւ իրացնում:

Նրա վարձակալած տան խուզարկությամբ հայտնաբերվել են ոչ միայն թմրանյութով լցված ներարկիչներ, այլեւ 1 մգ տարողությամբ 680 օգտագործված ներարկիչ եւ 120 օգտագործված ասեղ: Հայտնաբերվել են նաեւ հաբեր, կշեռք, որով չափել են թմրադեղերը, կանեփի սերմ, հերոին թմրատեսակ, զենք, փամփուշտներ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին