Կարևոր իրադարձություններ

Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել

19 Փետրվար, 2018 21:20
Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել

Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը: «Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները»,- նշել է Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բոլորս միասին, համատեղ ուժերով կիրականացնենք մեր ժողովրդի նվիրական իղձերն ու նպատակները՝ միշտ վառ պահելով 1988-ի ոգին:

 

Լրահոս

Դիտել ավելին