Կարևոր իրադարձություններ

Սգո բյուրոն օրգանների առևտուր է արել և աճյունափոշու փոխարեն հարազատներին ցեմենտ հանձնել

19 Փետրվար, 2018 20:50
Սգո բյուրոն օրգանների առևտուր է արել և աճյունափոշու փոխարեն հարազատներին ցեմենտ հանձնել

Sunset Mesa հուղարկավորության տան սեփականատեր Մեգան Հեսը հայտնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեսադաշտում այն բանից հետո, երբ ընտանիքներից մեկը որոշել է դիակիզարանից ստացված մոխրի փորձաքննություն անցկացնել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Պարզվել է, որ աճյունափոշու փոխարեն հանգուցյալի հարազատներին է տրվել չոր ցեմենտ։ Ստուգման ժամանակ պարզվել է, որ Մեգան Հեսը մարմնամասերի առևտրով է զբաղվել։ Նրա մշտական հաճախորդներից մեկն է հանդիսացել Արիզոնա նահանգի Ուսումնա-բժշկական լաբորատորիան։ Օրինակ՝ ոտքերով հանդերձ կոնքային հատվածի վաճառքից ստացվել է 1200 դոլար։ Նրա ամսական եկամուտը կազմել է մոտ 40 հազար դոլար։

Տիկնոջ բիզնեսը դադարեցվել է։ Հայտնի չէ, թե նրան ինչ պատիժ է սպասվում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին