Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում համացանցը կտարածվի եկեղեցների ծայրաձողերի միջոցով

19 Փետրվար, 2018 19:51
Մեծ Բրիտանիայում համացանցը կտարածվի եկեղեցների ծայրաձողերի միջոցով

Մեծ Բրիտանիայում մտադիր են երկրի բոլոր տարածաշրջանները կապով ապահովել՝ ալեհավաքներ տեղադրելով եկեղեցիների ծայրաձողերի վրա։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ներկա պահին ալեհավաքներով են հանդերձվել Նորիջի և Չելմսֆորդի թեմերի ավելի քան 100 եկեղեցիներ։ Ընդհանուր առմամբ ծրագրվում է ալեհավաքներով հանդերձել ավելի քան 16 հազար եկեղեցիներ։

Գյուղական տեղանքում կապի որակի բարելավման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել կառավարության և Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչների միջև։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել բջջային և համացանցային օպերատորների հետ համատեղ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին