Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Աֆրինում և Իդլիբում

19 Փետրվար, 2018 18:58
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Աֆրինում և Իդլիբում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են իրավիճակը սիրիական Աֆրինում և Իդլիբում։ Այս մասին հայտնել է Էրդողանի վարչակազմի աղբյուրը։

Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, այդ թվում «Ձինթենու ճյուղ» գործողությունն Աֆրինում և դիտակետերի կառուցումն Իդլիբի դեէսկալացիոն գոտում

Կրեմլի մամլո ծառայությունը հաստատել է բանակցությունների փաստը։

Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությունն անցկացնում է հունվարի 20-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին