Կարևոր իրադարձություններ

Եվրոպական ռազմական միությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ

19 Փետրվար, 2018 18:37
Եվրոպական ռազմական միությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ

Եվրոպական ռազմական միությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Bild պարբերականի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ անվտանգության և պաշտպանության հարցերով ինտենսիվ համագործակցությունը կուժեղացնի ՆԱՏՕ-ն, սակայն չի դառնա դրան մրցակից։

«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական ծախսերի 80 տոկոսը կստացվի երկրներից, որոնք չեն հանդիսանում դաշինքի անդամներ։ Պաշտպանությանն ուղղված ԵՄ ջանքերը չեն հանդիսանում ՆԱՏՕ-ին այլընտրանք»,-ընդգծել է Սթոլթենբերգը։

Ավելի վաղ գործող քարտուղարը չէր բացառել իր պաշտոնում Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակման տարբերակը։

 

Լրահոս

Դիտել ավելին