Կարևոր իրադարձություններ

Օմսկում հայ ոստիկանը գտել է կորած 8-ամյա աղջնակին`արժանանալով ղեկավարության երախտագիտությանը

19 Փետրվար, 2018 18:04
Օմսկում հայ ոստիկանը գտել է կորած 8-ամյա աղջնակին`արժանանալով ղեկավարության երախտագիտությանը

ՌԴ Օմսկ քաղաքում հայ ոստիկան Արման Կարապետյանը գտել է կորած 8-ամյա աղջկան՝ արժանանալով ղեկավարության և երեխայի մոր երախտագիտությանը: Ասվում է Superomsk.ru կայքում:

ՌԴ ՆԳ նախարարության Օմսկի մարզային վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ մինչ մի քանի աշխատակից հարցաքննում էր երեխայի մորը և փնտրում ականատեսների, Արամ Կարապետյանը, իր տրամադրության տակ ունենալով երեխայի մասին որոշ տվյալներ, սկսել է ստուգել մոտակա բակերը, որոնցից մեկում էլ գտել է ճոճանակի վրա նստած աղջկան:
Աղջիկը վերադարձվել է իր 29-ամյա մորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին