Կարևոր իրադարձություններ

Կիևի ոստիկանությունը ազատել է առևանգված հայ գործարար Սուրեն Մամայանին

19 Փետրվար, 2018 16:47
Կիևի ոստիկանությունը ազատել է առևանգված հայ գործարար Սուրեն Մամայանին

Կիևի ոստիկանությունը ազատել է հայ գործարար Սուրեն Մամայանին: Գործարարին ազատ արձակելու դիմաց հանցագործները 500 հազար դոլար փրկագին էին պահանջել: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс Украина»-ն:

«Հայտնի է, որ գործարարին առևանգել էին Կիևի Օբոլոնսկի թաղամասում: Նա 11 օր գամված է եղել անկողնուն: Ոստիկանությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ ամբողջ ընթացքում փորձել են ազատել պատանդին, և փետրվարի 17-ին դա հաջողվել է անել», - ասել է Ազգային ոստիկանության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:

Կրիշչենկոն մանրամասնել է, որ հանցագործներն Ուկրաինայի քաղաքացիներ են, և ավելի վաղ նրանցից մի քանիսը խնդիրներ են ունեցել օրենքի հետ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին