Կարևոր իրադարձություններ

Մեր երկիրը շատ կշահի, եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնա. ԿԳ նախարար

19 Փետրվար, 2018 13:57
Մեր երկիրը շատ կշահի, եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնա. ԿԳ նախարար

Մեր երկիրը շատ կշահի, եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնա: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը մարդ է, ով ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական:

 «Ես մասնակցել եմ ՀՅԴ-ի հետ նրա հանդիպմանը, որի ընթացքում խոսել ենք նաև կրթության մասին: Մեր կրթական համակարգը եկել է մի որակական աստիճանի, երբ պետք է ձևն ամբողջությամբ լցվի բովանդակությամբ: Աշխարհում կրթական համակարգը որոնումների մեջ է, և այստեղ է, որ պարոն Սարգսյանը կարող է օգտակար լինել իր քեմբրիջյան փորձով:

Այն մասնագիտությունները, որ այսօր ուսուցանվում են աշխարհում, հաշվել են, որ առաջիկա 7 տարիների ընթացքում դրանց մեծ մասն ուղղակի կարող է գոյություն չունենալ: Ուստի մենք պետք է պատրաստենք համակարգը մի բանի, որը չգիտենք՝ ինչ է լինելու: Սա ենթադրում է արմատական փոփոխություն կրթական մոտեցումների մեջ»,- նշեց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին