Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Դաղստանում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության տեսանյութը

18 Փետրվար, 2018 23:40
Հրապարակվել է Դաղստանում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության տեսանյութը

Դաղստանի Կիզլյար քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ին. ևս մեկ կին մահացել է հիվանդանոցում:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ համացանցում հրապարակվել է նաև հրաձգության տեսանյութը, որը նկարահանել է ականատեսներից մեկը: Տեսագրության մեջ լսվում են կրակոցների ձայնը: Նկատելի է, որ երկու կին փորձում է շտապ օգնություն կանչել դեպքի վայր, որտեղ ևս մի կին էր վիրավորվել:

Ավելի վաղ Դաղստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ կրակը եկեղեցում տեղի ունեցած պատարագից վերադարձող մարդկանց ուղղությամբ բացել էր 1995 թվականին ծնված տեղի բնակիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին