Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին կապի է դուրս եկել Կիևում ցույց անող իր կողմնակիցների հետ

18 Փետրվար, 2018 21:40
Սաակաշվիլին կապի է դուրս եկել Կիևում ցույց անող իր կողմնակիցների հետ

Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կապի է դուրս եկել իր կողմնակիցների հետ, որոնք այսօր բողոքի ցույց են անցկացնում Կիևի կենտրոնում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ:

Իր ուղերձը ուկրաինացիներին Սաակաշվիլին հղել է Facebook-ում տեսանյութի հեռարձակման միջոցով: «Ողջունում եմ ձեզ: Ես անչափ հպարտ եմ նրանցով, ովքեր այժմ հավաքվել են հրապարակում: Պորոշենկոն ինձ ուժով է դուրս նետել երկրից և մտածում էր, որ իր համար լուծել է խնդիրը… Մարդիկ փողոց են դուրս գալիս ոչ թե Սաակաշվիլիի, այլ Ուկրաինայի համար: Ուկրաինացի ժողովրդին արդեն ոչնչով չես կանգնեցնի», - ասել է Սաակաշվիլին:

Կիրակի «Նոր ուժերի շարժում» ընդդիմադիր խմբավորման մասնակիցները պետական դրոշներով փողոց են դուրս եկել՝ պահանջելով Ուկրաինայի իշխանության հրաժարականը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին փետրվարի 12-ին արտաքսել են Լեհաստան: Ավելի ուշ վերջինս ինքնությունը հաստատող փաստաթուղթ է ստացել՝ տեղափոխվելով Նիդերլանդներ:

Նշվում է, որ Չեռնովցի քաղաքում Սաակաշվիլիի կողմնակիցներն այսօր այրել են Պորոշենկոյի տեսքով խրտվիլակը:

 

Լրահոս

Դիտել ավելին