Կարևոր իրադարձություններ

Սիրիայի հետ սահմանին երկու թուրք զինծառայող է անհետ կորել սողանքների պատճառով

18 Փետրվար, 2018 21:20
Սիրիայի հետ սահմանին երկու թուրք զինծառայող է անհետ կորել սողանքների պատճառով

Թուրքիայի Զինուժի գլխավոր հրամանատարությունը տեղեկացրել է, որ երկու զինծառայող անհետ կորել են Սիրիայի հետ սահմանային շրջաններում եկած հորդառատ անձրևներով պայմանավորված սողանքների պատճառով:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով թուրքական ԶՈւ հաղորդագրությունը: 

«Փետրվարի 18-ին թուրքական Շանլիուրֆա նահանգի Աչքաքալե շրջանում՝ Սիրիայի հետ սահմանային անցակետի մոտակայքում առատ անձրևներով պայմանավորված սողանքների հետևանքով անհետ կորել են մեր զինծառայողներից երկուսը, որոնք հերթապահություն իրականացնելիս են եղել», - ասվում է թուրքական կողմի հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ ներկայում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին