Կարևոր իրադարձություններ

«Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է նոր կիսապաշտպան». Ժոզե Մոուրինիո

18 Փետրվար, 2018 21:00
«Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է նոր կիսապաշտպան». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ ամռանը մանկունյանցիներին անհրաժեշտ է ձեռք բերել կիսապաշտպան, քանի որ Մայքլ Կարիկը խաղակոշիկները կախելու է մեխից:

Հիշեցնենք, որ 36-ամյա անգլիացին մրցաշրջանի ավարտից հետո կմտնի «կարմիր սատանաների» մարզչական շտաբ:

«Մեզ անհրաժեշտ է ձեռք բերել կիսապաշտպան, որովհետև մենք կորցնելու ենք Մայքլ Կարիկին: Իհարկե, մեզ պետք է բալանս թիմում և ես այդ մասին ասել եմ մի քանի ամիս առաջ: Դուք կարող եք մեղադրել ինձ շատ բաներում, բայց դուք չեք կարող ասել, որ ես ստում եմ ձեզ: Երբ ես չեմ ուզում ասել ինչ-որ բան, ես դա չեմ անում, բայց ես ձեզ մոլորության մեջ չեմ զգում: Դրա համար ես ասել եմ ձեզ, որ մենք չենք ուզում գնել հարձակողի և այո, մենք փնտրում ենք կիսապաշտպանի»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին